Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հուլիսի 18-ին հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ հայտարարելով, որ Եվրոպական միությունը չի ճանաչում այդ ընտրությունները, և այդ ընտրությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում փոփոխություն չեն բերի :
Էշթոնը հ այտարարության մեջ ևս մեկ անգամ կոչ է անում ձգտել հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Ես վերահաստատում եմ Եվրոպական միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ձեռնարկած ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կողմերին կոչ եմ անում առավել մեծ ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի ուղղությամբ` հիմնվելով Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք թույլ կտան հաղթահարել ստատուս-քվոն: Ես վերահաստատելով եմ այս ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու ԵՄ-ի պատրաստակամությունը»,- նշել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչը: