Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն, Ռուսաստանից ներմուծվող բնական գազի գինը հերթական անգամ բարձրացրել է:
Հրպարակված տվյալների համաձայն, այս տարվա երրորդ եռամսյակում Ռուսաստանից Հայաստան է ներմուծվել մոտ 304.6 միլիոն խորանարդ մետր բնական գազ, որի մաքսային արժեքը կազմել է (այսինքն` նշված ծավալի գազը սահմանին գնահատվել է) ավելի քան 74.4 միլիոն ԱՄՆ դոլար, եւ եթե նշված գինը բաժանում ենք ներմուծված գազի ծավալի վրա, ապա ստացվում է, որ հազար խորանարդ մետր բնական գազը 2012-ի հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է ավելի քան 244 ԱՄՆ դոլարով:
Սակայն Հայաստանի էներգետիկայի նախարարությունը բազմիցս ժխտել է գազի թանկացման մասին լուրերը՝ պնդելով, որ ռուսական գազի նոր գնի շուրջ բանակցությունները ռուսական կողմի հետ դեռ չեն ավարտվել: Այս մասին պնդում է նաև նախարարը:
Այսինքն՝ ամենահավանական տարբերակն այն է, որ գազի գնի հետ կապված անակնկալները ժողովուրդը կվայելի նախագահական ընտրություններից հետո:














