Զոհրաբյանի հեքիաթներն ու Ծառուկյանի մեծահոգությունը

8

Որքան էլ զարմանալի է ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը անցնող տարվա իրադարձությունների շարքում չշեշտեց իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը: Եվ ոչ միայն դա, այլև ուրիշ իրադարձություններ ևս, ինչպես ասում են պատգամավորի «մտքին չեկան»: Նա հատկապես կարևորում է ընտրությունները և Գագիկ Ծառուկյանի արած «մեծ» գործերը: Իսկ Ինչևէ, ներկայցնում ենք ԲՀԿ անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցը` «Ազատ ձայն» լրատվականին:

-Տիկին Զոհրաբյան, անցնող տարում, իհարկե եղել են հիշատակման արժանի իրադարձություններ, որո՞նք եք Դուք կարևորում:

-Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ առանցքային իրադարձություններ չեն եղել: Չի եղել մի բան, որը բեկումնային է եղել: Բայց ես կասեի, որ վատ իրադարձության բացակայությունը ևս պետք է դրական համարել: Կառանձնացնեի Եվրոպայի խորհրադարանական վեհաժողովի ընդունած վերջին բանաձևը: Տարին բավականին կայուն էր ու անցնցում:Սոցիալական խնդիրներ, իհարկե, կան: Դրանց մի մասը անցնող տարում ավելի սրվեցին: Սակայն պետք է նշեմ, որ առջևում մարտահրավեր կա,որից կախված է Հայաստանի իմիջը արտաքին աշխարհում:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք եկող տարվանից, արդյո՞ք 2012-ի ավարտն ամփոփելուց ավելին կլինեն այն իրադրձությունները, որոնք հիշատակման կարիք կունենան:

-Ակնկալում եմ, թափանցիկ ընտրություններ: Ոչ միայն ես, այլև հասրակությունը, միջազգային կառույցները ևս: Ես վստահությամբ ասում եմ, որ միջազգային կառույցները ևս հետևելու են ընտրությունների անցկացմանը: Ի վերջո, հավաքական կամքով պիտի անցնի: Մենք ունենք մեկ երկիր և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երկիրում տիրի խաղաղություն և համերաշխություն:

-Ասում եք, առանցքային իրադարձություններ տեղի չեն ունեցել: Իսկ ի՞նչ իրադարձություններ կառանձնացնեք, եթե եղել են, որոնք իրականցվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շնորհիվ:

-Միայն այն փաստը, որ մեր կուսակցության շարքերը ամեն օր համալրվում են արդեն դա խոսուն է: Բացի այդ իրականցվում են բազմաթիվ սոցհարցումները, որով պարզ է դառնում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիդերը Հայաստանի սիրված քաղաքական գործիչներից է, դա ևս փաաստ է: Իսկ այդ սոցհարցումները մենք չենք իրականցնում: Սա նշանակում է, որ մեր նպատակին հասել ենք:

-Իսկ ո՞րն էր նպատակը: Եվ ի՞նչ եք արել, դրան հասնելու համար:

-Մեր նպատակը ինչ-որ կերպ մեղմելն է հասարակության վիճակը: Եվ դա քաղաքականացված չէ: Սկսած ԱԺ-ից, վերջացրած մարդկանց օգնելու գործով: Իրականցրել ենք բազմաթիվ օրենսդրական և սոցիալական ծրագրեր: Հանդես ենք եկել առաջարկությունով` ընտրական գործընթացը դարձնել բաց և թափանցիկ: Հասկանալի է, որ սոցիալապես մարդիկ այնքան էլ լավ չեն ապրում, իսկ պետությունը չի կարող բոլորին օգնել, ուստի «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն օգնում է: Եվ այդպիսի միջոցառումները շարունակական են լինելու:

-Իսկ արտաքին քաղաքական դաշտում ի՞նչ կառանձնացնեք:

-Արտաքին աշխարհում Հայաստանն ամրապնդեց իր դիրքերը` որպես վստահելի գործընկեր: Իսկ կորցնել վստահությունը մեկ րոպեում հնարավոր է, ուստի ես պետք է կրկնեմ, որ չկորցնելու համար պետք է իրականցնել բաց և թափանցիկ ընտրություններ: