Զինվորին սպանող սպաների դատական վճիռը կայացվել է

5

Սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Աղասի Գեղամի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով սեպտեմբերի 6-ին ձերբակալված երկու սպաների նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին` քննիչի միջնորդությունը:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կալանավորված սպաներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով:
Միաժամանակ, ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Վասիլիի Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով վերջին 3 օրերի ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ձերբակալված Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն): Լենդրուշ Նազլուխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու` քննիչի միջնորդությունը սեպտեմբերի 10-ին ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: