Զինվորը խելագարվել է…(Տեսանյութ)

9

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային հասցեին ահազանգ ստացվեց Արարատ քաղաքից` 20-ամյա զինվոր Հովհաննես Վարդանյանի հետ բանակում կատարված սարսափելի դեպքի մասին: «Չենք լռելու»-ի ակտիվիստները շտապ մեկնեցին ահազագի հետքերով:

Պարզվեց, որ օգոստոսի սկզբին Ասկերանում արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հովհաննես Վարդանյանի հայր Վարդան Վարդանյանը հեռախոսազանգ է ստանում որդու բանակային ընկերներից: Նրանք հայտնում են, որ Հովհաննեսն արդեն 9 օր է` խելագարված վիճակում գտնվում է հոգեբուժարնում:

Թե ինչ է պատահում հետո` «Չենք լռելու»-ի պատրաստած տեսանյութում պատմում են Հովհաննեսի հայր Վարդանը և հորեղբայր Արամը: Նկարահանումները կատարվել են երեկ` սեպտեմբերի 5-ին, Նորքի հոգեբուժարանում: