Զենքի հետ սխալ վարվելու հետևանքով մահացել

4

Այսօր ևս մեկ զինվոր է մահացել այս անգամ հրազենային վիրավորում ստանալուց: Համաձան ՊՆ-ի «Սեպտեմբերի 7-ին ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Հայկ Վասիլիի Մկրտչյանի մահվան կապակցությամբ լրացուցիչ հայտնում ենք, որ Հայկ Մկրտչյանը մահացել է համածառայակից, ժամկետային զինծառայող Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցներից: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն»:
Նշենք, որ առավոտյան 06:00-ի սահմանում ԼՂՀ ՊԲ Ասկերանի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հերթապահություն իրականացնելու ժամանակ զոհվել էր ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված շարքային Հայկ Վասիլի Մկրտչյանը: