Զգույշ խմեք կաթը, մի՞գուցե որդ կա

12

«Զանգեց ասեց կաթի մեջ որդ է հայտնաբերել, չեմ էլ հիշում կաթի անունը, ասեցինք, եկեք, դիմում ներկայացրեք տանենք կաթը փորձաքննության, ասաց, չէ, ինձ պետք է իմանամ կաթ ա, թե կաթի փոշի: Մենք նման բան չենք անում. Այդ փորձաքննությունն արվում է միայն մի լաբորատորիայում, այն էլ այնտեղից ասել էին, որ մի քանի օր հետո կարող են անել, հետո էդ կինը տենց էլ ոչ եկավ, ոչ էլ կաթը տարավ փորձաքննության»,-ասում է ՀՀ ԳՆ սննդի անվտանոգթւայն տեսչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:
«Լա’վ կաթ, ընտի’ր մածուն»
Այս արտահայտությունը հավանաբար շատերն են լսել իրենց բակերում, ասենք տարվա հուլիս ամսին, երբ եղանակային պայմանենրը մեղմ ասած բարենպաստ են մածունն ու հատկապես կաթը փչացնելու համար: Վաճառում են այնպիսի մարդիկ որոնց ձեռքից կամ այդ նույն տոպրակից, նույնսիկ դատարկ շիշ չես վերցնի: Եվ դա դեռ կաթնամթեքրի շուկայում առկա միակ խնդիրը չէ: «Միակ հավանական տարբերակը որդուս թունավորման մեջ յոգուրտն էր, մնացած բոլոր սննդամթերքները առաջին անգամ չէր, որ օգտագործել ենք, իսկ դա երևի ժամկետն անց էր, բայց այլ պիտակ էր»,- բողոքում է Լալան, ում 4 ամյա որդին` Վիգենը, մի քանի օր առաջ գանգատվում էր սրտխառնոցից և փորլուծությունից: Մայրը դեղերի և տնային բուժումների միջոցով հիվանդության ընթացքը դադարեցրել է: Սակայն միշտ չէ, որ կարողանում են տնային պայմաններում կանխարգելել հետևանքները: Իսկ Գայանեն պատմում է, որ որդին նախկինում շատ էր սիրում կաթնային ջնարակապատ պանրիկները, որի պատճառով ևս սննդային թունավորման ախտանիշերով տեղափոխել է հիվանադանոց. «Փա’ռք Աստծո, ամեն ինչ լավ անցավ, շուտ բերեցինք տուն: Միակ հավանական տարբերակը իր այդ օրվա օգտագործած սննդի մեջ էդ պանրիկներն էին, հետո թուղթը տեսա, որ ժամկետն անց էր: Եթե ժամկետն անց է, ինչո՞ւ իրենց զիբիլ ապրանքը չեն տանում խանութներից: Էրեխեն ուշադիր չի լինում պիտանելիության ժամկետին, բայց իրանք հո երեխա չեն: Հո մենակ փող աշխատելով չի՞, մարդու, հատկապես երեխայի առողջության հետ գործ ունեն: Դա իրենց համար մանրուք է, կարևորը փող աշխատեն»,-զայրանում է Գայանեն:
Շատերը իրենց երեխայի առողջության մասին հոգալով գնում են «Նարինե» մածունները, որոնք ստամոքս-աղիքային տրակտի համար շատ օգտակար են, սակայն նույն այդ օգտակար և դեղատներում վաճառվող դեղը նույնպես կարող է վտանգավոր լինել, եթե մի փոքր անուշադիր լինես: «Ամբողջ մածունի երեսը բորբոսնած էր ու տհաճ հոտ էր գալիս, ես էլ գնում եմ այն, որ երեխաս ուտի և առողջ լինի»: Խոսքը վերոնշյալ «Նարինե» մածունի մասին է, որը Տաթևիկը մի քանի օր առաջ իր մեկ տարեկան երեխայի համար էր գնել: Ի դեպ, ժամկետի մեջ է եղել:

Ստացվում է, որ կաթնամթերքը` իր բազմաթիվ առավելություննրով հանդերձ մարդկանց համար խիստ վտանգավոր է դարձել` հենց իրենց` կաթնամթերք արտադորղների պատճառով: Իհարկե, սննդի անվտանոգթւայն տեսչությունից հավաստիացնում են, որ անհանգստացած են իրավիճակով, որ մտահոգ են մեր հասարակության համար, բայց ցավոք, չենք կարողանում հավատալ, որ իրավիճակը գոնե մոտ ապագայում կբարելավվի, քանզի նույն համակարգի աշխատակից Պիպոյանին չի ահաբեկում վերոնշյալ իրավիճակը, կաթնամթերքի մեջ որդերն ու բորբոսները. «Կաթնամթերքի շուկայում կան խնդիրներ, բայց դրանք ահաբեկվելու աստիճանի չեն հասնում»:
Ահաբեկելի չէ, իսկ հետաքրքիր է ի՞նչ է:
Փաստորեն ինչպես մսամթերքի շուկայի վիճակն է «սանիտարահիգիենիկ», այնպես էլ կաթնամթերքինը, սակայն այս դեպքում, հավանաբար շտկումներ անելն ավելի դժվար կլինի` հաշվի առնելով թե ովքեր են կաթնաթերքի գործարանների ու շուկաների տերերը: