«Երևան Ջուր»-ը կփոխհատուցի, եթե ջուրը լինի պատճառը

5

«Երևան Ջուր» ՓԲԸ ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը, անդրադառնալով հունիսի երեքին Նուբարաշեն ավանի 11 փողոցի խմելու ջրի որակի փոփոխության խնդրին, հրաժարվեց մեկնաբանություններից` նշելով , որ հարուցված է քրեական գործ, հետազոտությունն ընթացքի մեջ է և պետք է սպասել համապատասխան արդյունքներին։
Մարգարյանի խոսքով` Նուբարաշենում հունիսի երեքից առ այսօր ջրում քլորի մնացորդային մեծության թվաբանական միջինը կազմել է 0.34 միլիգրամ մեկ լիտր ջրում,ինչը վերացնում է աղիքային ցուպիկը:
«Պետք է սպասել քննության արդյունքներին։ Եթե պարզվի , որ վարակի պատճառը ջուրն է, ապա տուժածները փոխհատուցում կստանան»,- հավելեց նա։