Երևանում 4 բալանոց երկրաշարժ

13

Այսօր ժամը 11:58 րոպե Թուրքիա-Իրան սահմանագծում տեղի է ունեցել 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգալի է եղել նաև Հայաստանի տարբեր հատվածներում։ Սեյսմիկ ծառայությունից տեղեկացնում են, որ Երևանում զգացվել է առնվազն 4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Երևանից 25 կմ դեպի հարավ։