Երկու զինվոր վիրավորվել են

4

Հուլիսի 26-ին ժամը 18.20-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, հակառակորդի կողմից արձակված կրակի հետևանքով կրակակետի բետոնե պատի բեկորների անդրադարձից երկու պայմանագրային զինծառայողներ վիրավորվել են: Այս մասին գրում է Panorama.am:

Վիրավոր զինծառայողները Կարեն Ղուկասյանն (ծնված 1976թ) ու Մանվել Վանեսյանն (ծնված 1987թ) են: Երկուսն էլ զորակոչվել են Տավուշի զինկոմիսարիատից:

Հաղորդագրության համաձայն` զինծառայողերը թեթև վնասվածքներ են ստացել և նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում: