Վայքի ծննդատնից Երևանի «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված երեխան մահացել է: Հիշեցնենք, որ Օգոստոսի 14-ին Վայքի ծննդատանը ծնված երեխան շնչահեղձուկով էր լույս աշխարհ եկել, ինչի պատճառը բժշկի ոչ անբարեխիղճ վերաբերմունքն է եղել:
Նշենք, որ Ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր Մ. Հովհաննիսյանի կողմից օգոստոսի 14-ին հիշյալ ծննդաբերության ընթացքում իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ: