Երեխաները մնացել էին բնակարանում

12

Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.23-ին ահա­զանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 47 շենքի 42-րդ բնակարանի դուռը փակվել է և ներսում են մնացել անչափահաս երեխաներ: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը: 2004 թվականին ծնված Կամո և 2000 թվականին ծնված Սևակ Նազարյանները հանձնվել են ծնողներին: