Երեկ`ժամը 19.01-ին օձի խայթոցի նախանշաններով Վանաձոր քաղաքի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Բանակի փողոցի թիվ 13/31 տան բնակիչ, 2006թ.-ին ծնված Թորգոմ Բ.-ն: ԱԻՆ հաղորդմամբ, տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Նույն օրը`ժամը 20.03-ին դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Խաղաղ Դոնի փողոցի 5-րդ շենքի թիվ 16 բնակարանի բնակիչ,1957թ.-ին ծնված Կարինե Խ.-ն և Լեփսիուսի փողոցի 6-րդ շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ,1963թ.-ին ծնված Ելենա Ս.-ն: Տուժածների առողջական վիճակը կայուն ծանր է: