Ալինայի 2 երեխաներն էլ սովորում են դպրոցում: Նրանց համար ամանորն ու սեպտեմբերի 1-ը կարծես նույնացված տոներ լինեն, 2-ն էլ ստիպողաբար ծախսեր են պահանջում: Այս տարի արդեն հաշվարկել է, մոտ 30 հազար կծախսի յուրաքանչյուր երեխայի համար: >,-ասում է նա:
Բայց այս գումարով երեխան միայն կարող է դպրոց մուտք գործել, իսկ ուսումնական տարին սկսելու համար հարկավոր է դեռ գրքեր էլ գնել, որոնք էլ մի 15-20 հազար դրամ կարժենան:
Հարց է առաջանում, այդ երբավանից ու ինչու է դպրոցը կրթական օջախից բացի դարձել նաև ասենք մոդայիկ հագնվելու վայր, որտեղ յուրաքանչյուրը գնում է ցուցադերլու իր ուենցվածքը: Էլ չենք ասում, որ սեպտեմբերի 1-ին ով ինչ շքեղ մեքենա ունի դրանով է երեխային դպրոց տանում, իսկ եթե չունի մեքենա, հոգ չէ, հարազատինը, կամ ընկերոջինը կվերցնի` շքեղ լինելն այստեղ նախապայման է: Նախապայման է նաև, որ ամեն տարի օգոստոսին թանկանում է ամեն ինչ, եթե կա պահանջարկ, ինչու չթանկացնել: Մեր խմբագրակազմը դեռ մեկ ամիս առաջ էր որոշել հետևել վերջին շրջանում առկա թանկացումներին: Ֆիքսեցինք գները ու սպասեցինք: Ու մեր >: Սկսենք գրիչից, դրա գինն ավելացել է կրկնակի, իսկ հագուստն ու պայուսակը` մոտ 30-40 տոկոսով, գրենական այլ պիտույքների գները տարբեր են, դրանց թանկացումը կազմել է` 5-50 տոկոս: >,-ասում է Նառան:
Ու զարմանալի չէ, որ թանկացել են նաև մեծահասակների հագուստները, դե ուսուցիչներն էլ պետք է անպայման նոր հագուստ կրեն, իսկ ծնողներն էլ` ամենաճոխը: Այս պատմությունը, սակայն, այնքան էլ զարմանալի չէ, հայ ենք, ու ամեն ինչին հայավարի ենք նայում, ասենք, օրինակ Նիդեռլանդներում կամ Գերմանիայում, հաստատ ուսումնական տարվա սկիզբն ազդարարում է ուսման սկիզբ, այլ ոչ թե մոդայի….