Հայաստանի քաղաքացիները Եվրոպա կարճ այցելությունների համար շուտով ավելի քիչ գումար կվճարեն մուտքի արտոնագիր ստանալու համար:
Այդ մասին հայտնեց ԵՄ արտաքին ծառայության հետխորհրդային տարածաշրջանում համագործակցության հարցերով տնօրեն Գունար Վիգանդը` Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի հերթական՝ 12-րդ նիստի ընթացքում։
Նրա խոսքերով` Եվրահանձնաժողովը արդեն համաձայնություն է տվել Հայաստանի հետ բանակցություններ սկսել վիզային ռեժիմի դյուրացման հարցի շուրջ: