ԵՄ հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն, Եվրագոտում գործազրկությունը հասել է ռեկորդային մակարդակի` մայիսին հասնելով 11.1 տոկոսի:
Eurostat-ի տվյալներով` ավելի քան 17.5 մլն եվրոպացի առանց աշխատանքի են մնացել մայիս ամսին:
Ցուցանիշները ցույց են տալիս, որ ավելի քան 3.4 մլն եվրոպացի դեռահասներ մինչև 25 տարեկան գործազուրկ են եղել այդ նույն ամսվա ընթացքում: