«Ես ոչ մի նոր բան չեն ակնկալում այս այցելությունից: Բայց այն կարող է հավելյալ էներգիա տալ բանակցությունների գործընթացում»,- ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան:
Բրայան նշել է, որ ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների այցելության շրջանակներում գլխավոր հարցը շփման գծի իրադարձություններն են լինելու:
Նա նար կողմ է արտահայտվել հայ-ադրբեջանական հաճախակի շփումներին և ընդգծել.
«Հայերի և ադրբեջանցիների հանդիպումները պետք է լինեն ինտենսիվ, միայն այդ պարագայում է հնարավոր ընդհանուր լեզու գտնելը: Ես տեղյակ եմ, թե ինչ հարցեր են հիմա ուսումնասիրվում: Ես նույնպես ներդրում ունեմ այս գործում: Իմ կարծիքով, եթե կողմերի միջև վստահություն լինի, հնարավոր կլինի աշխատանքն ավարտել շրջանակային համաձայնագրով: Բացի հարկավոր է հնարավորինս արագ սկսել աշխատանքները հիմնական նախագծի վրա»: