Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ պետք է ակտիվացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Գրում է APA գործակալությունը:
«Ես գիտեմ, թե որքան բարդ է այս հակամարտությունը, այլապես դրա լուծումը չէր տևի 20 տարի: Մենք պետք է ակտիվացնենք ջանքերն այս ուղղությամբ»,- ասել է դեսպանը:
Դեսպանի խոսքով՝ իր երկիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կանի հնարավոր ամեն ինչ՝ ԼՂ հակամարտության խաղաղ լուծման համար: