Եղել են հուսադրող պահեր

5

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` քննարկելու Կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերությունները:

«Մենք կնայենք, թե ինչպես է տարածաշրջանում իրավիճակը զարգանում»,- առաջարկել է ՌԴ նախագահը:

Մեդվեդևը նաև ընդգծել է եռակողմ հանդիպման կարևորության մասին, որի նպատակը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: «Այս հանդիպումները շարունակական են, ինչ-որ տեղ առաջընթաց է նկատվում, ինչ-որ տեղ խնդիրներ կան, բայց այս երկխոսությունը օգտակար է, և ես հույս ունեմ, որ նման հանդիպումները շարունակական կլինեն»,-ընդգծել է նա:

ՌԴ նախագահը առաջարկել է քննարկել նաև ռուս-ադրբեջանական համագործակցությունը, խոսելու ապագայի մասին, գնահատելու այն, ինչ տեղի է ունեցել անցյալ տարվա ընթացքում:

Ալիևն էլ իր հերթին ընդգծել է, որ հարաբերությունների նմանատիպ շարունակականությունը թույլ կտա դրանք զարգացնել բոլոր ուղղություններով:

Ադրբեջանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մեդվեդևից ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար ելքեր որոնելու համար: «Ինչպես և դուք ճիշտ նկատեցիք, եղել են հուսադրող պահեր, եղել են պահեր, որ սրել են վատատեսության զգացողությունը, բայց այն, որ դուք շարունակում եք այս ջանքերը, դա լավատեսություն է ներշնչում»,- հայտարարել է Ալիևը:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև եռակողմ հանդիպում է լինելու` Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: