«Եկել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ժամանակը,- այս մասին նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն` հավելելով,-Ղարաբաղյան հիմնախնդրիը կկարգավորվի այն ժամանակ, երբ Հարավային Կովկասի մարդիկ սկսեն ապրել հանգսիստ և խաղաղ»:
Համանախագահը ընդգծել է, որ իրավիճակի բարելավման համար հարկավոր է արագացնել հակամարտության կարգավորման գործընթացը: «Տեսնում եք, թե ինչ է այսօր կատարվում Մերձավոր Արևելքում: Հակամարտությունների ձգձգումը բերում է նրանց լուծման բարդացմանը»:
Դեսպանն ընդգծել է, որ եկել է հայաստանա-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը: «Հարավային Կովկասը Եվրոպայից հեռու է տեղակայված: Այսօր Եվրոպան ավելի կարևոր հարցեր ունի իր առջև դրված, ինչպես օրինակ ԵՄ-ն և եվրոն, համաշխարհային տնտեսական ճգնաժամից դուրս գալու ելքերը»,- հայտարարել է Ֆասիեն: