«Եթե ուզում են կառուցել ապագա, պետք է ճանաչել անցյալը». դեսպան

2

Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը Ծիծեռնակաբերդի հուշահամիլրում ասաց, որ եթե Թուրքիան ուզում է դառնալ Եվրամիության անդամ, նա պետք է առերեսվի իր անցյալի հետ` նշելով, որ այդպես է արել Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: «Եթե ուզում են կառուցել ապագա, պետք է ճանաչել անցյալը: Այսօր արդեն նոր սերունդներ են, բայց նրանք ևս պետք է պատասխանատվություն կրեն անցյալի համար, քանի որ Եվրոպայում առկա է «հիշողության մշակույթը»,- ասաց դեսպանը: