«Եդինայա Ռոսիան» կորցրեց իր մենաշնորհը

5

Ռուսաստանում անցկացված 7-րդ գումարման պետդումայի ընտրությունների արդյունքներն արդեն գրեթե պատրաստ են: Համաձայն 93.46% ձայների հաշվարկման` խորհրդարան կմտնեն 4 կուսակցություններ` «Եդինայա Ռոսիան»` 49.54 % ձայն, կոմունիստական կուսակցությունը՝ 19.06 %, «Սպրավեդլիվայա Ռոսիան»՝ 13,22 %, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝11,66 % ձայն: Համաձայն ՌԴ ԿԸՀ-ի` ընտրողների 60.2% են մասնակցել ընտրություններին:

Ինչպես տեղեկացնում է «Известия»-ն` արդյունքները ցույց են տալիս, որ ընդդիմությանը հաջողվել է «Եդինայա Ռոսիա»-ից խլել խորհրդարանի սահմանադրական մեծամասնությունը: Եվ հենց սրա հաշվին է, որ ՍՌ-ն ոչ միայն մտել է խորհրդարան, այլև կրկնապատկել է իր պատգամավորների թիվը այնտեղ: