Եվրամիությունը Հունգարիայի կառավարությանը` Վիկտոր Օրբանի ղեկավարությամբ, մեղադրել է եվրոպական նորմերի խախտման մեջ, որի պատճառով Բուդապեշտը կարող է զրկվել Բրյուսելի ֆինանսական օգնությունից: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Փոխելով սահմանադրությունը և մի շարք այլ օրենքներ` Հունգարիայի ղեկավարությունը ավելացրել է իր ազդեցությունը Կենտրոնական բանկի, դատարանների և ԶԼՄ-ների վրա:
Այս իրողությունից դժգոհ են նաև շատ հունգարացիներ, որի պատճառով բողոքի ակցիաներ են անցկացվել Բուդապեշտում և այլ քաղաքաներում: