ԵԽԽՎ նախագահը դժգոհում է Ցեղասպանությանը վերաբերող օրինագծից

8

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը մարդուն իր խոսքի ազատությունից զրկելու օրինակ է։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Համաձայն որի` Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է և 45.000 եվրո տուգանք է սպառնում։

Նշենք, որ օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հունվարի 23–ին։