Ապրիլի 30-ին ՀՀ Տավուշի մարզում` Բերքաբեր և Դովեղ բնակավայրերի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից կանցկացվի հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկումը:
Այս մասին փոխանցեցին ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: