ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանում և շփման գծում արձանագրված հրադադարի խախտումների կապակցությամբ, որոնք մի շարք զոհերի և տուժածների պատճառ են դարձել:
«Նման անմիտ արարքները խախտում եւ հակասում են ուժ չկիրառելու կողմերի պարտավորությունը՝ նախագահներ Ալիևի և Սարգսյանի ս.թ. հունվարի 23-ին համատեղ արած հայտարարության ոգուն: Համանախագահները վերահաստատում են, որ խաղաղ բանակցային կարգավորումը այլընտրանք չունի: Միջնորդները բոլոր կողմերին կոչ են անում հարգել 1994 թվականին կնքված հրադադարը եւ զերծ մնալ պատասխան քայլերից, որոնք կարող են տանել դեպի նոր առճակատում», – ասված է միջնորդների հայտարարության մեջ: