ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի շփման գծում` Ակնայից (Աղդամ) արևելք, հոկտեմբերի 10-ին կանցկացվի հերթական մշտադիտարկումը։
APA գործակալության փոխանցմամբ` հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Փիթեր Քին ու դաշտային օգնական Իրժի Աբերլեն, իսկ ադրբեջանական կողմից՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա անձնական օգնական Ուիլյամ Փրայորն ու դաշտային օգնական Խրիստո Խրիստովը։