Նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը հերթական դիտարկումը կանցկացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում։ Այս մասին տեղեկացնում է APA գործակալությունը:
Դիտարկումն անցկացվելու է Ղազախի շրջանի Ջաֆարլի գյուղի մոտ։ Ադրբեջանական կողմից այն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա անձնական օգնական Վիլյամ Պրարոյը և դաշտային օգնական Անթալ Հերդիչը։
Հայկական կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը և դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Մարիուս Պուձինասը։
Ակնկալվում է, որ դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատելու են շփման գիծը։