ԵԱՀԿ դիտարկումն առանց միջադեպերի

18

ԵԱՀԿ առաքելությունը հունիսի 20-ին պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Դիտարկումն անցկացվել է Հորադիզի շրջանում: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի: Այս մասին գրում է APA գործակալությունը:

Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Անտալ Հերդիչը:

Իսկ հակառակորդի կողմից ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Ժիրի Աբերլեն և անձնական օգնական Ուիլյամ Փրայորը: