ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Բաքվում կքննարկի Ղարաբաղյան հակամարտության հարցը

3

«Թրենդ» լրատվական գործակալությանը փոխանցմամբ` մարտի 15-ին Ադրբեջան կժամանի ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։

Այցի շրջանակներում ծրագրված են Զանիերի հանդիպումները Ադրբեջանի ղեկավարության, այդ թվում` արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպումների ժամանակ կքննարկվեն ԵԱՀԿ – Ադրբեջան հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը։