Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատել են հայ-ադրբեջանական շփման գիծը՝ դիտարկում անցկացնելու նպատակով։ Հայտնում է 1news.az-ը:
Դիտարկումը պետք է անցկացվի Տերտերի շրջանում։ Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը։
Նշենք, որ համանախագահները երեկ ահնդիպել էին նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: