ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են ժամանելու նոյեմբերի վերջին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն: Հաղորդում է APA գործակալությունը:
Վերջինիս խոսքերով, Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, հանդիսանում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից: Դեսպանը հավելել է, որ Ֆրանսիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ: