ԵԱՀԿ. Կողմերի միջև լարվածությունը մեղմելը կարևոր է

7

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ շաբաթ օրը Փարիզում կայացած հանդիպման վերաբերյալ։

«Համանախագահները ընդգծեցին կողմերի միջև լարվածությունը մեղմելու կարևորությունը։ Նրանք ներկայացրին խաղաղ գործընթացը առաջ մղելուն ուղղված աշխատանքային առաջարկի վերաբերյալ իրենց գաղափարները», – ասված է, մասնավորապես, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի և Ժակ Ֆորի հոկտեմբերի 28-ի հաղորդագրությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում։

«Արտգործնախարարները վերահաստատեցին խաղաղ կարգավորման հասնելու նպատակով համանախագահների հետ աշխատանքը շարունակելու իրենց վճռականությունը։ Նախարարները և համանախագահները համաձայնեցին շարունակել այդ գաղափարների քննարկումը համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում», – նշված է միջնորդների հաղորդագրությունում։