Մայիսի 9-11-ը Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուն:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը Երեւանում հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, խորհրդարանական խմբակցությունների, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պարոն Էֆտիմիուի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: