Դրսից տղա չի բերել, օտարին չենք բողոքել մեր ներսի իշխանություններից

8

ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի խոսքով Զ. Փոստանջյանը ԵԽԽՎ նիստի ժամանակ ինքն իրեն հակասեց, քանի որ, եթե Հայաստանն իրոք ավտորիտար երկիր լիներ, ապա ընդդիմության ներկայացուցիչն այդ պատվիրակությունում ուղղակի չէր լինի։ «Ավտորիտար երկրի ընդդիմության ներկայացուցիչը չի կարող միջազգային կառույցում պատվիրակության անդամ լինել և այն էլ այդպիսի հարց տա Հանրապետության Նախագահին»,- հավելեց Կարապետյանը: Իսկ այն, որ Փոստանջյանը նման հարց ուղղեց Սերժ Սարգսյանին.«Դաշնակցությունը ժամանակին ճնշվել է, հետապնդումների է ենթարկվել, սակայն երբեք դրսից տղա չի բերել, օտարին չենք բողոքել մեր ներսի իշխանություններից, քանի որ սա անընդունելի է մեզ համար»: