ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությանը տրամադրված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման ընթացքում «Նորաբերդ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից ամբողջ ծավալով չեն կատարվել նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքները եւ 2008-2009թթ. ընթացքում Արագածոտնի մարզպետարան ներկայացված կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու, հավելագրումներ կատարելու միջոցով խաբեությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեկան գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար: