«Դիլիջան» ազգային պարկում ծառահատում

19

Հունվարի 16-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել «Դիլիջան» ազգային պարկի անտառապահն ու հայտնել, որ հունվարի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծինի անտառամասից ուռենի են հատել:

Նույն օրը, ժամը 16.30-ին, ապօրինի ծառահատումը կատարելու կասկածանքով ոստիկանները բերման են ենթարկել Թեղուտ գյուղի 54-ամյա մի բնակչի, որը խոստովանել է կատարածն ու ներկայացրել հանցագործության գործիք բենզասղոցը:

Կատարվում է հետաքննություն: