Լոռու մարզի Ձորագետ գյուղում` Դեբեդ գետի «Թուֆենկյան» հյուրանոցի հարակից հատվածում, հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:
Փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել անձը չպարզված տղամարդու դին և հանձնվել իրավապահ մարմիններին:
Հայտնում է Հայաստանի Փրկարար ծառայությունից: