Այս շաբաթ Երկիր մոլորակի բնակիչները կրկին ականատես կլինեն Լուսնի ամբողջական խավարման, որը վերջինն է մինչև 2014-ի ապրիլի 14-ը:
Լուսնի խավարման մի մասը տեսանելի կլինի Արևելյան Ասիայում, Ավստրալիայում և Հյուսիսային Ամերիկայում, որը կներառի նաև Ալյասկան և Կանադան: Խավարումը տևելու է 3 ու կես ժամ, կսկսվի շաբաթ օրը երեկոյան:
Լուսին ամբողջությանբ կխավարվի 6:05 և կտևի մինչև 6:57:
Խավարման մի մասն էլ տեսանելի կլինի Եվրոպայում և Աֆրիկայում:
Նշենք, որ լուսնի ամբողջական խավարումը տեղի է ունենում, երբ երկիրը և արեգակը այնպես են տեղակայվում, որ լուսինը անցնում է Երկրի ստվերի միջով:
Հիշեցնենք, որ Լուսինը վերջին անգամ ամբողջությամբ խավարել է 2011-ի հունիսի 4-ին: