Հատկապես վերջին 2 օրերին ինչպես մամուլում, այնպես էլ համաքաղաքացիների շրջանում լուրեր են պտտվում, թե Աժ նախագահի աթոռը զբաղեցնելու է նախկին արդարադատության նախարար, ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Եվ որպեսզի ինֆորմացիան հաստակ լինի, «Ազատ Ձայն» լրատվականը զրուցեց Դավիթ Հարությունյանի հետ:
-Պարոն Հարությունյան լուրեր են պտտվում, որ Աժ նախագահի աթոռը Դուք եք զբաղեցնելու, ի՞նչ կասեք, արդյոք այն փորձնական փուչիկ է, թե՞ չհիմնավորված խոսակցություն:
-Ես կարծում եմ, որ չհիմնավորված խոսակցություն է, նման բան չկա:
-Այսինքն` դուք դեռ չե՞ք ստացեք առաջարկ:
-Ոչ, չեմ ստացել:
-Իսկ եթե ստանաք, ինչպե՞ս կվարվեք:
-Եթե ստանամ, երևի կմտածեմ:
-Այսինքն` ցանկություն չունե՞ք:
-Առանձնապես հետքաքրված չեմ ԱԺ նախագահի աթոռով: