Հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում օրերս հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Կարեն Ս.-ն, որը հայտնել էր, որ վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանները պարզել են, որ հուլիսի 8-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բուքմեյքերական գրասենյակներից մեկում Կարեն Ս.-ին դանակով հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել 1995 թ. ծնված Տիգրան Մ.-ն: