Դամասկոսում պայթյունի հետևանքով զոհերի թիվը 80-ից ավելի է

10

Փետրվարի 21-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 83-ի: Այս մասին հաղորդում է Aljazeera-ն:

Ավելի վաղ սիրիական ԶԼՄ-ները հաղորդել էին 53 զոհերի և շուրջ 200 վիրավորների մասին:

Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ պայթյուններն իրականացրել է «Ալ-Քաիդա»-ի հետ կապված ահաբեկչական խմբավորումը, որը ֆինանսավորվում է դրսից: