Հուլիսի 7-ից արդեն կարող ենք վայելել Դալիի սյուրռեալիստական կտավների ներկայությունը Ազգային պատկերասրահում: «Դալին եւ սյուրռեալիստները» խորագրի ներքո ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն Սալվադոր Դալիի, Հանս Բելմերի եւ այլ հռչակավոր արվեստագետների 160 աշխատանքներ, որոնք կազմում են Լոս Անջելեսում գործող Aրժիլե պատկերասրահի հավաքածուի մի մասը:
Ներկայացվող աշխատանքներից 120-ը Դալիի օֆորտային տախտակներն են` պնղձափորագրությունները, այդ թվում` «Մալդորորի երգերը», «Դիցաբանություն», «Ֆաուստ», «Հիպի» եւ այլ հանրահայտ շարքեր, որոնք ընդգրկված են 20-րդ դարի փորագրության ոսկե ֆոնդում: Այս աշխատանքների մեծ մասը Դալին ստեղծել է 1934-73 թվականներին: