Գործընթացն ամբողջովին մեռած չէ

12

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Աբդուլլահ Գյուլը անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը.

«Դժվար հարցերը մեկ քայլով չեն լուծվում։ Իրավիճակն այնքան սառած է, որ փչելով չես հալեցնի։ Անհրաժեշտ է մի շարք նախաձեռնություններ ցուցաբերել։ Կար ժամանկ, որ իրավիճակը նպաստավոր էր, սակայն մենք չկարողացանք ուղղակի համաձայնության գալ։ Տարածաշրջանում ամեն մեկը իր շահերն էր հետապնդում։ Բարդություններ առաջացան, բայց չի կարելի ասել, թե գործընթացն ամբողջովին մեռած է»։