Գեներալի մարդիկ 25-ամյա տղայի են ծեծել

15

> թերթը գրում է, որ հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Էջմիածնում: Ծեծվել է Վարդան Սախկալյանը, ով ստացել է մարմնական վնասվածքներ: Մեր ունեցած տեղեկություններով՝ 25-ամյա տղային ծեծել են գեներալ Մանվելի մարդիկ:

Վեճի պատճառը եղել է համայնքային ենթակայության հանրակացարանի շենքը, որտեղ ծեծվողի հայրը՝ գործարար Էդիկ Սախկալյանը, փորձել է կոսմետիկ նորոգում անել: Ոստիկանությունում հաստատեցին, որ նման դեպք է կատարվել, ու սկսվել է նախաքննություն:

Այլ տեղեկություններ մեզ չտրամադրեցին: Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը գեներալ Մանվելի որդին է: Դեպքի մանրամասները՝ առաջիկայում: