Գեներալը պատրաստ է կռվի…

7

Երկրապահ կամավորականների միությունը հունիսի 24-26-ը ամենամյա ուխտագնացություն էր կազմակերպել Տավուշի մարզ:

Ուխտագնացությանը ներկա էին Երկրապահ կամավորականների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության անդամ գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը, ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը և այլոք:

Գեներալն իր խոսքում անդրադարձավ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա փուլին ու Կազանում տեղի ունեցած հանդիպմանը: Գեներալը նշեց. «Մենք խաղաղություն ենք ուզում, բայց կռվի պատրաստ ենք: Իսկ եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ կարող է իր քանակական առավելության կամ նավթի ու գազի շնորհիվ լուծել Արցախի հարցը, ուրեմն թող իմանա, որ ես Բաքվում գործ ունեմ»: