Գարեգին Բ-ի կողմից, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի կառույցներում եւ Հայ առաքելական սուրբ Եկեղեցու թեմերում նոր նշանակումներ են կատարվել:
Մայր աթոռից հայտնում են, որ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Զավեն աբեղա Յազիչյանն ազատվել է իր պարտականություններից եւ ծառայության նշանակվել Մայր աթոռ սուրբ Էջմիածնում:
Տ. Մակար վարդապետ Հակոբյանը, ազատվելով Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից, ծառայության է կոչվել Սյունյաց թեմում` որպես առաջնորդական տեղապահ:
Մայր աթոռի միաբան Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը նշանակվել է Հառիճավանքի ընծայարանի տեսուչ: Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը, ազատվելով Շիրակի թեմում ստանձնած պարտականություններից, հոգեւոր իր ծառայությունը կշարունակի Մայր աթոռ սուրբ Էջմիածնում: