Գաբալայի ՌՏԿ-ն դժվար թե որևէ մեկը ցանկանա շահագործել. Մամեդյարով

11

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը մոտ ժամանակներս ստեղծելու է հատուկ հանձնաժողով՝ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանից (ՌՏԿ) գույքի դուրս բերման համար: Մամեդյարովը նաև ասել է, որ դժվար թե որևէ երկիր ցանկանա շահագործել Գաբալայի ՌՏԿ-ն, իսկ այդ հարցն այսօր առաջնային չէ: Տեղեկացնում է APA գործակալությունը: