«Ազատ Ձայն» լրատվականի հյուրն է երկար տարիներ բուռն քաղաքական գործունեությամբ աչքի ընկնող նախկին ԿԳ փոխնախարար, ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:
-Պարոն Եսայան, երկար ժամանակ շատ մոտ եք կանգնած եղել կրթական ոլորտին: Ինչ կասեք այսօր, ո՞րն է այդ ոլորտի կարևոր խնդիրն ու բացթողումը:
-Կրթական ոլորտի բացթողումներն այսօր ավագ դպրոցի պետֆինանսավորումն է, որն էլ կարծում եմ կապված չի Կրթության նախարարության գործունեության հետ, առավել շատ կապված է կառավարության գործունեության հետ: Կրթական համակարգը սոցիալական ոլորտ է, պահանջող ոլորտ է, փողը` այլ ոլորտ` կապված հարկային հավաքագրումների հետ: Սա պետք է գա տնտեսական քաղաքականությունից, որը, ցավոք սրտի, իմ կարծիքով, կառավարությունը բավարար չափով չի օգտագործում առկա հնարավորություններն ու ներուժը: Դրանից գալիս է ոլորտի թերֆինանսավորումը: Ստացվում է, որ ծրագիրն իրականացվում է առանց անհրաժեշտ ֆինանսավորման: Ես տեղյակ եմ, որ որպես ավագ դպրոց են տրամադրում այն շենքերը, որոնք չունեին աշակերտակներ, որոնք ծանրություն էին դարձել մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի համար: Եվ ունենք այն, ինչ ունենք. առանց համապատասխան նյութատեխնիկական բազայի, առանց իմիջի պահպանման: Առանց ֆինանսավորման չի կարող բարեփոխում լինել, սա աքսիոմա է, ուստի ապացուցման կարիք չունի:
-Արդյո՞ք կա նշված ոլորտի համար գումար, բայց չի տրամադրվում, թե՞ մեր տնտեսությունը դեռ պատրսատ չէ նման լուրջ փոփոխությունների համար լուրջ գումարներ տրամադրել: Գո՞ւցե շուտ սկսեցինք բարեփոխումները, պետք էր նախ հաշվի առնել բյուջեն:
-Ունենալով այս տենտեսական քաղաքականությունը, իհարկե` ոչ: Երբ անցնում էինք բարեփոխումների, գումարը կարծես կար և համաշխարահային տնտեսական ճգնաժամը, երբ սկսում էր, հայտարարություններ էին հնչում, որ այն մեզ շրջանցելու է և այլն և այլն, հետո հնչեցին հայտարարություններ, որ տարբեր պատճառների պատճառով այն չէր կարող չանդրադառնալ մեզ վրա:
-Պարոն Եսայան, մի՞թե ոլորտի ամենթույլ կետերից մեկը` դասագրքերի խնդիր չէ, որը կարծես ինչ-որ շիլաշփոթ վիճակում է:
-Նախ ասեմ, որ իմ կարծիքով, պետք է մի փոքր հետ նահանջենք այն մտածելակերպից, որ ունեցել ենք տասնամյակներ շարունակ, այն է, որ եթե կա դասագիրք, ուրմեն` վերջ, դու ոչ մի բանի կարիք չունես: Որոշ քայլեր, իհարկե, արվել են` կապված այլընտրանքային դասագրքերի և այլնի հետ, բայց այդ ոլորտում, իսկապես լուրջ բարեփոխման կարիք կա: Պետք չի աշակերտներին կպցնել գրքերին, պետք է հնարավորություն տալ, ինքնուրույն աշխատանքի:
-Արդյոք Ձեզ գոհացնո՞ւմ է ուսուցչական կադրերի մակարդակը:
-Այստեղ իսկապես լուրջ խնդիր կա: Խորին հարգանք բոլոր մանկավարժներին: Այո, ես չեմ ժխտում, մենք ունենք մանակավարժներ, որոնց շնորհիվ ծանր տարիներին դպրոցը պահվեց, երբ ուսուցչի աշխատավարձը 5-10 հազար դրամ էր, բայց այդ սերնդից հետո, ցավոք սրտի, մենք չունեցանք արժանի փոխարինողներ:
-Ո՞րն է պատճառը:
-Մանկավարժական դիմում են, ոչ թե հենց մանկավարժ դառնալու համար, այլ բուհական համակարգից դուրս չմնալու համար գրում են նաև այդ մասնագիտությունը և ընդունվում են ամենաթույլ գիտելիներ ունեցողները:
-Իսկ ի՞նչ անել: Գո՞ւցե այստեղ էլ բարեփոխում ասվածի նման մի բան է պետք:
-Մենք ունենք մի քանի հազար ուսուցիչ ու եթե ուզենք իրականացնել բարեփոխում, բոլոր ուսուցիչներին պետք է ունենանք որպես համախոհ, իսկ այսօր այդքան մարդու համախոհ ունենալ, համաձայնեք շատ բարդ բան է:
-Փաստորեն, իրատեսական չէ՞ այդ ոլորտում բարփոխում իրականցնելը:
-Ոչ թե իրատեսական չէ, այլ շատ-շատ դժվար է:
-Պարոն Եսայան, անցնենք կրթության թեման: «Երկիրը երկիր չի» հայտնի արտահայտությունը հուսով եմ լսել եք նաև Դուք: Բայց իրականում ամեն բան բարդել երկրի ղեկավարության վրա, այնքան էլ ճիշտ չէ: Հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչ որ օր մեր հասարակությունը կարող է դառնալ քաղաքակիրթ ու ասենք կգա մի օր, երբ եկեղեցու բակում կենցաղային աղբ չի թափվի:
-Մարդիկ տեսնում են, որ ինչ-որ մեկը այդ աղբը թափում է ու չի պատժվում, իրենք էլ են անում, դա ներքին կուլտուրայի հարց է: Թեկուզ որքան էլ խոսենք մեր դարավոր մշակութային պատմության մասին, միևնույն է, ներքին կուլտուրան մեր շատ ցածր մակարդակի վրա է: Ձեր նշած խնդրի պատասխանատուն երկրի ղեկավարությունն է: Բոլոր հեռուստաընկերությունների առաջին լուրը երկրի ղեկավարի մասին է` նրա ընդունելություններից մինչև հանդիպումներ, ստեղծել են մի միջավայր, որ մարդիկ իմանան, որ միայն նա է: Դրա համար, երբ ասենք փողոցները ավլում են, ասում են երկրի ղեկավարի հանձնարարությամբ, իսկ երբ չեն ավլում այդ փողոցները, պարզ տրամանությամբ մարդիկ ենթադրում են, որ երկրի ղեկավարը չի հանձնարարել: Մենիշխանության գաղափար են ստեղծել, դրա համար էլ մարդիկ միայն երկրից ու նրա ղեկավարությունից են դժգոհում: Դրա համար էլ, որ ինչ որ գյուղում ինչ-որ էլեկտրիկ խաբեությամբ դրամ է շորթում, գալիս են նախագահականի մոտ մի քանի հոգի պլակատները ձեռքին պահանջում են հանդիպում` երկրի ղեկավարի հետ:
-Խոսեցիք նախագահից: Ի՞նչ ակնակալիքներ ունենք եկող` նախագահական ընտրություններից:
-Տեսնելով պառլամենատական ընտրությունները` սպասելիքների ու ակնկալիների նշաձողը բավականին իջնում է: Ես պարզ հաշվարկ եմ կատարել: Երկրում հաղթելու համար,եթե յուրաքնչյուրին ձայնի համար տրվի 20000 դրամ, այսինքն` 50 դոլար, և ընտրվելու համար 60000 ձայն, նշանակում է 30մլն-ով երկիրը փաթեթավորել և վաճառել: Ուրմեն յուրաքանչյուր մարդ, ով ունի 30 մլն, կարող է երկիրը գնել և հաջորդ օրն անել, այնպես ինչպես ուզում է:
-Իսկ այդ դեպքում ի՞նչ անել, որ 30 մլն-ով երկիրը չվաճառվի:
-Պետք է ժողովրդին մի բան առաջարկվի, որին ինքը կհավատա: Այսօր չի երևացել այն քաղաքական մտածողությունը, մարդկանց քաղաքական միավորումը, որն իսկապես մարդկանց կառաջարկի ու մարդիկ կհավատան: Ես չեմ ուզում հարևան պետությունը ներկայացնել վարդագույն ակնոցների ետևից: Այո, այնտեղ կան բազմաթիվ գլոբալ խնդիրներ, բայց մի փաստ կա, որը շատ ճիշտ է: Նրանց լավագույն ճանապարհները միջեպետական ճանապարհներն են, իսկ Թիֆլիսի ճանապարհները շատ վատ են: Իսկ Հայաստանում միջպետական ճանապարհները, որոնք ունեն շատ կարևոր նշանակություն, ահավոր վատ վիճակում են, իսկ կենտրոնի ճանապարհները շատ հաճախ նորոգվում են: Ինչո՞ւ: Քանի որ այստեղ տուրսիտներ են գալիս: Երկիրը դարձել է շոուի երկիր, ոչ թե գործ անելու: