Բրայզա. Ես սպասում եմ Սենատի որոշմանը

8

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան խոսել է այդ նույն պաշտոնում իր հետագա գործունեության մասին` նշելով. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրորդ անգամ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Սենատին առաջադրել է իմ թեկնածությունը։ Ես սպասում եմ Սենատի որոշմանը,- և հավելել,- Սենատն իմ հարցով որոշում է ընդունելու նախքան Կոնգրեսի արձակուրդ գնալը։ Սակայն դրա ստույգ ժամկետը հայտնի չէ»։ Այս մասին գրում է APA գործակալությունը: